Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ադրբեջանը նոր ժամանակակից զինատեսակներ կգնի

Ադրբեջանը նոր ժամանակակից զինատեսակներ կգնի
11.01.2018 | 16:23

Ադրբեջանը նոր ժամանակակից զինատեսակներ կգնի` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2017-ի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրների քննարկմանը նվիրված կառավարության խորհրդակցության ժամանակ: Նա նշել է, որ ամրապնդվում է բանակի նյութատեխնիկական բազան:


«Անհրաժեշտ միջոցները տրամադրվում են և կտրամադրվեն: Այդ թվում նաև անհրաժեշտ միջոցներ են հատկացվում նոր ժամանակակից զենքի գնման համար»,- հայտարարել է Ալիևը և հպարտացել. «Այսօր ադրբեջանական բանակը համաշխարհային մասշտաբով ուժեղ բանակների շարքին է դասվում»։

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ